Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8-18 տեղամասում քաղաքացին նկատել է, որ իր ծնողի անձնագրում կնիքը ցնդել է, որի մասին տեղյակ է պահել հանձնաժողովին: ՀԱԿ-ի վստահված անձ Նորայր Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այդ միջադեպի վերաբերյալ արձանագրություն է կազմվել, ինչից հետո ԿԸՀ-ի եւ ընտրատեղամասի հանձնաժողովի որոշմամբ սովորական գրիչի թանաք են խառնել կնիքի թանաքի հետ եւ մինչեւ 19.21-ը կնիքների ցնդելու դեպք չի եղել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Թիվ 5 ընտրատարածքի շրջայցը կազմակերպվել է«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում: