Լրահոս
Օրվա լրահոսը

4/1 ընտրատարածքում քվեաթերթիկները մոտ 30-ով ավելի են, քան պետք է լիներ ըստ քվեարկած անձանց թվի

Մայիս 06,2012 19:38

Քանաքեռ ՀէԿ թաղամասում գտնվող 4/1 ընտրատարածքում պատգամավորների թեկնածուներ Արամ Մանուկյանի եւ Սաթիկ Սեյրանյանի վստահված անձինք արձանագրել են, որ մեծամասնականի քվեաթերթիկները մոտ 30-ով ավելի են, քան պետք է լիներ ըստ քվեարկած անձանց թվի: Այս փաստն արձանագրելուց հետո, 4/1 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Հեղինե Թոգրարյանին նշյալ թեկնածուների վստահված անձինք առաջարկել են հաշվել, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է` պատճառաբանելով, որ, միեւնույն է՝ վերջում հաշվելու են: Փաստի առիթով արձանագրություն էլ չի կազմվել:

Վստահված անձինք նաեւ փոխանցել են, որ 4/1 ընտրատարածք եկած մի բնակիչ` Սարգիս Մելքումյան անուն-ազգանունով, որը բնակվում է Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան 16 շենքի 79 բնակարանում, պարզել է, որ իր անունը ընտրացուցակից բացակայում է, բայց փոխարենը իր բնակարանի վրա 2 օտար մարդու անուն է գրված եղել: Ականատեսների պատմելով, երբ Մելքումյանը պահանջել է վերականգնել իր անունը, հանձնաժողովի նախագահը «հիստերիայի մեջ է ընկել»` ասելով, որ տարածքը լքի, թե չէ `«մի հատ թաթալոշ կուտի», այնուհետեւ դիմել է ոստիկաններին, որպեսզի բնակչին դուրս տանեն ընտրատեղամասից:

Վստահված անձինք նաեւ պատմեցին, որ հանձնաժողովի նախագահի որդին` Հարություն Գրիգորյանը, որը որպես ՀՀԿ վստահված անձ է հանդես եկել, ընտրատարածքում «արտոնյալ դիրք է գրավել» եւ մարդկանց ցուցումներ տվել, թե ով ուր գնա, ինչ անի. «Մինչդեռ վստահված անձը իրավունք չունի ոչ մի բանի խառնվելուն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031