Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուստամյան. «Բացահայտվում է մասնակցի ինքնությունը, ՀՀԿ-ն խախտում է Սահմանադրությունը»

Մայիս 06,2012 19:32

 Միասնական շտաբում Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրեն մտահոգում է այն, որ այս պահին արդեն ընտրել է 1.3 մլն մարդ, ինչը 2007-ի ընտրությունների մասնակիցների թիվն է, այսպիսի տեմպերով հնարավոր է 1,6 մլն-ի հասնի. «կնիքները շարունակում են ցնդել, ասացին, թե իբր 8.30-ից հետո կնիքները փոխվել են, բայց այստեղ էլ կան մարդիկ, որոնք ավելի ուշ են քվեարկել, բայց էլի թանաքը ցնդել է: Հետո թանաքն էլ փոխվել է այնպես, որ դրանք ընդհանրապես չեն ցնդում, մնում են: Եթե կհիշեք, ՍԴ-ում երեկ երբ հարցը բարձրացնում էինք, մեզ ասում էին, որ ամբողջ խնդիրն այն է, թե չպիտի մասնակցի ինքնությունը պարզվի, դա Սահմանադրկան կոպիտ խախտում էին դիտում՝ գաղտնիության հետ կապված: Փաստորեն պարզվեց, որ երբ իրավիճակը ստիպում է՝ կարող են կնիք դնել, որը խախտում է Սահմանադրությունը»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, իշխանությունն ինքը խճճվել է իր սարքածի մեջ. «Մենք հիմա կատարում ենք գործառույթներ, որը պետք է կատարեր պետությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031