ՕԵԿ-ի մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը մեր խնդրանքին՝ գնահատել ընտրությունների ընթացքը՝ Aravot.am-ին փոխանցեց հետեւյալը. «Ընտրությունները դեռ չեն ավարտվել, մեր շտաբը լարված աշխատում է, շարունակաբար տեղեկատվություն ենք ստանում: Ընտրությունների ավարտից հետո առավել կոնկրետ գնահատական կտանք ամբողջ ընթացքի վերաբերյալ: Ակնառու խախտումների մասին տեղեկատվություն դեռ չունենք: Ամբողջ ինֆորմացիան վերլուծվում է, եւ որպեսզի գնահատականը լինի ճիշտ, ամեն ինչ կասենք ընտրությունների ավարտից հետո»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ