Աջափնյակի 6/07 ընտրատեղամասում (թիվ 94 դպրոց) մարդկանց հոսքն այնքան մեծ է եղել, որ հանձնաժողովի նախագահ Ազատ Գրիգորյանը վատացել է, կանչել են շտապօգնություն: Ա. Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացել է առաջին օգնություն եւ վերադարձել: Այդ ընթացքում նրան փոխարինել է քարտուղարը:
Մեզ հետ զրույցում Ա. Գրիգորյանն ասաց, որ մինչ ժամը 18.00-ն ժամանակ չի ունեցել նույնիսկ մի կտոր հաց ուտելու, ինչի հետեւանքով վատացել է: Նախագահի բացակայության ընթացքում ոչ մի խախտում չի եղել՝ վստահեցրել են հանձնաժողովի անդամները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Թիվ 5 ընտրատարածքի շրջայցը կազմակերպվել է«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում: