Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիմակավորված 6-րդ վարչության աշխատակիցներ, «գեստապոյական» հանձնաժողովականներ, ցնդող կնիք ու իրար «գլուխ ջարդող» ընտրողներ` Գյումրու թիվ 37 դպրոցում

Մայիս 06,2012 19:04

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց 34/08 ընտրատեղամասում ԲՀԿ-ի վստահված անձ Լամարա Մինասյանը: Տիկնոջ պատմելով, ընտրությունները սկսվելուն պես հայտնաբերել են, որ կնիքը դեռ նոր խփած՝ հօդս է ցնդում: «Ես ինքս ընտրության եմ գնացել թիվ 18 նախակրթարանում, իմ գտնվելու վայրից ընդամենը 5 րոպեի ճանապարհ է, մինչև ընտրեցի ու հետ եկա այս դպրոց, այստեղ ես վստահված անձ եմ, էդ 5 րոպեի ընթացքում կնիքը ջնջված էր իմ անձնագրի միջից: Նշմարվող, թույլ կնիք էր, հիմա անձնագիրս տուն եմ ուղարկել, հնարավոր է, ընդհանրապես է ջնջվել է, տեղյակ չեմ: Բայց էստեղ նախագահի որոշմամբ թանաքն են փոխել, որպեսզի ավելի մուգ լինի , ինձ թվում է, թե ամեն ինչ նորմալ է: 1-2 ընտրողից հետո պարզ դարձավ , որ խնդիր կա, և անմիջապես վերացրեցինք, դա առավոտն ենք արել»,- ասաց Լամարա Մինասյանը:

Տիկինն այլ խախտում չհիշեց, պարզապես ակնարկեց, որ հանձնաժողովականները վստահված անձանց նեղություն են տվել` հրահանգելով` էստեղ չքայլեք, չնստեք: «Դե բնականաբար ամեն մարդ գիտի իր պարտականությունը, իր իրավունքը, կարող է պաշտպանել իրեն, անել էն, ինչի համար ինքը էստեղ է»:

Մարդկային կուտակումներն էլ, ԲՀԿ-ի վստահված անձը անձրևի հետ կապեց, ըստ նրա, չթրջվելու համար բոլորը ներս են մտել` առանց ցուցակներում իրենց հերթական համարը նայելու:

Նշենք, որ այս ընտրատեղամասից մարդկային կուտակումների հետ կապված բողոք է հղվել մարդու իրավունքների պաշտպանին, և դա արել է ՀԱԿ-ը: Այստեղ են այցելել նաև ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատակիցները, որոմց պատճառով էլ , ըստ ԲՀԿ-ի վստահված անձի, խուճապ, աժիոտաժ է սկսել ընտրողների մոտ: «Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն էին էստեղ, հստակ չգիտեմ, թե ինչ էր կատարվում, բայց իմացա, որ վարորդին չէին կարողանում գտնել, նրանք մասկաներով, համազգեստներով, ավտոմատներով վազում էին, ուշադիր չեմ եղել, բայց ժողովուրդը «պանիկայի» մեջ ընկավ: Մի քիչ մնացին, տեղյակ չեմ՝ էդ վարորդին գտան, չգտան, բայց թողեցին գնացին, ժողովուրդը հանդարտվեց, հիմա նորմալ է ամեն ինչ»,- ասաց Լամարա Մինասյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031