Քիչ առաջ ԿԸՀ էր եկել 9/4 ընտրատեղամասի կույր ընտրող Արման Հարությունյանը ու բողոքում էր, որ իրեն թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին: Նա ասաց, որ իրեն ուղարկել են ԿԸՀ, այստեղից գրավոր թույլտվություն վերցնել, նոր գնալ ընտրության: «Ես չեմ սովորել կույրերի դպրոց, չեմ կարող շոշափելով լրացնել քվեաթերթիկը, մայրս պետք է օգներ, թույլ չտվեցին»:
ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանն էլ լսելով քաղաքացու բողոքը, ասաց՝ գլուխները պատով են տվել. «Գնացեք, ես հիմա կզանգեմ տեղամաս»: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ օրենքը նախատեսում է, որ բացի հանձնաժողովի անդամից ու վստահված անձանցից՝ թույլ տեսողություն ունեցողին կարող է օգնել մեկ այլ անձ: Նրանից հետաքրքրվեցինք՝ հանձնաժողովի անդամները տեղյակ չե՞ն եղել օրենքից, պարոն Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև