Քաջարանի թիվ 38/57 ընտրատեղամասից Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Արմեն Օհանյանը «Առավոտին» փոխանցեց, որ իրեն եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Վահագն Գեւորգյանին մի քանի անգամ ահաբեկել են: «Թիվ 38/57 ընտրատեղամասում շատ զավեշտալի եւ զվարճալի իրավիճակ է առավոտվանից սկսած, անընդհատ մարդկանց են բերում քվեարկելու:
Սափրագլուխ ինչ-որ մարդիկ են եկել, մեզ մի քանի անգամ ահաբեկել, ոստիկաններին դիմելուց հետո հեռացել են, բայց ոստիկանների գնալուց հետո էլի են եկել սպառնալիքներ տեղացել, որ ես հլա կգամ՝ կտենանք եւ այլն: Բայց ամեն անգամ ոստիկան չե՞նք կանչելու: Բացի այդ, մեր ընտրատեղամասում է գտնվում նաեւ անձամբ Քաջարանի ոստիկանապետը, այլ ոստիկաններ, բայց ընտրատեղամասում դա թույլատրելի չէ, պատճառաբանում են, իբրեւ օժանդակում են ընտրությունների ընթացքին»,- տեղեկացնում է Արմեն Օհանյանը եւ նշում, որ այդ ամենը տեսել եւ արձանագրել են ընտրատեղամասում գտնվող ԵԱՀԿ միջազգային դիտորդները:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև