Այս պահին ԿԸՀ է եկել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ դիմում-բողոքով: Aravot.am-ի հարցին, թե եկե՞լ եք ձեր մտահոգությունները ներկայացնելու, պարոն Սահակյանը պատասխանեց, որ քիչ առաջ Լեւոն Զուրաբյանը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ՀՀԿ-ի հակաքարոզչությունն է արել. «Ի դեպ, նաեւ քարոզչություն էր սեփական թիմի նկատմամբ, որը քրեորեն պատժելի է, բողոք ենք գրել, որ հանձնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»:
Պարոն Սահակյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են ընթանում ընտրությունները. «Պրովոկացիաներ պետք է լինեին, կարեւորը այն է, որ առայժմ հիմա հանգիստ է ընթանում, իհարկե՝ լարված են բոլոր թիմերը, բայց մեծ լարվածություն չկա»:
ՀՀԿ-ի արձանագրած ընտրախախտումներից էլ պարոն Սահակյանն առանձնացրեց միայն Զուրաբյանի հակաքարոզչությունը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ