Թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սուրեն Սիրունյանն Aravot.am-ին փոխանցեց, որ այս ընտրատարածքում ՀԱԿ-ը հակաքարոզչություն է անում բոլոր կուսակցությունների եւ մեծամասնական թեկնածուների դեմ։
Սիրունյանի ասելով, ՀԱԿ-ականները տնետուն ընկած թռուցիկներ են բաժանում, որով կոչ են անում ընտրել ՀԱԿ-ին եւ Կոնգրեսի թեկնածուին։ Սիրունյանն ասաց նաեւ, թե քվեարկությունից հետո այս փաստի առիթով մտադիր է դիմել իրավապահ մարմիններին։
Իսկ գնահատելով այս ընտրատարածքում ընտրությունների ընթացքն՝ ասաց, թե դրանք առայժմ նորմալ են անցնում, բայց մարդկային աննախադեպ հոսք կա տեղամասեր։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ