ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեկնաբանեց այսօր հանձնաժողովներից մեկի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին տեղեկատվությունը՝ բացատրելով, որ նշված անձը վատացել է հենց ընտրատեղամասում: Պարզվել է՝ նա էպիլեպսիայով հիվանդ է. «Հրավիրվել է շտապօգնություն եւ հենց տեղամասից վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, մնացած բոլոր տեղամասերում ներկայացած հանձնաժողովների նախագահները շարունակել են աշխատել»: Պարոն Մուկուչյանի տվյալներով, հիվանդանոց տեղափոխվածը ԲՀԿ-ից է առաջադրված եղել: https://youtu.be/uqdWbT2W2nQ
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ