Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի բարեկամները գործի՞ են անցել

Մայիս 06,2012 18:31

«Սյունիքի մարզի 37/39 տեղամասում ահռելի թվով զինվորականները քվեարկում են սպաների հսկողության տակ»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ահազանգեց ԲՀԿ-ական դիտորդ Հայկ Գալստյանը: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահն արհամարհել է դիտորդների պահանջը՝ բացառել սպաների ներկայությունը ընտրական սրահում:

Ինչպես նաեւ, այս տեղամասում, օքսիդացող թանաքն էլ չի փոխվել: Ինքը՝ հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է նաեւ դիտորդների եւ վստահված անձանց ազատ տեղաշարժին տեղամասում: ԲՀԿ-ի վստահված անձինք տեսագրել են ինչպես զինվորականների ուղղորդված քվեարկության փաստերը, այնպես էլ հանձնաժողովի նախագահի գործողությունները:

Իսկ 37/2 տեղամասում մի որոշ ժամանակ մի քանի մարդիկ են եղել, ովքեր ծանոթ-անծանոթների ձեռքից խլել են քվեաթերթիկները, ինքնուրույն նշումներ արել եւ գցել արկղը: Դեպքի մասին Aravot.am-ին տեղեկացրեց ԲՀԿ-ի վստահված անձ Արմեն Մելիք-Քարամյանը: Ոստիկանությունը չի միջամտել, թեեւ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկի օգնականը պաշտոնապես ահազանգել է Գորիսի ոստիկանություն: Միջադեպին չի միջամտել նաեւ հանձնաժողովի նախագահը՝ չնայած ԲՀԿ-ի դիտորդների եւ վստահված անձանց պահանջին: Տվյալ անձանց տեղացիները ճանաչել են իբրեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամներ: Այս միջադեպի տեսագրությունը նույնպես կա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031