Aravot.am-ը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանից, որը թիվ 6 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորի թեկնածու է, հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է արդյոք «Ժառանգության» արձանագրած այն միջադեպից, ըստ որի՝ Աջափնյակի թիվ 6/12 ընտրատեղամասում որոշ մարդիկ պնդել են, թե ուզում են կարմիր գրիչներով քվեարկել: Չե՞ք կարծում, որ այդտեղ ինչ որ բան այն չէ, մեր հարցին Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ով ինչ գրիչով է քվեարկում, բայց որքան գիտեմ՝ գրիչի գույնը խախտում չէ: Լսել եմ, որ կա սեւ գրիչ, կարմիր գրիչ, կապույտ գրիչ, բայց ի՞նչ կա դրա մեջ, մարդ կա, որ կարող է ուզում է իր գրպանի գրիչով քվեարկել»:
Պարոն Հովսեփյանն ընտրությունների ընթացքը գնահատեց «նորմալ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ