Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զուրաբյան. «Ծեծել են ՀԱԿ անդամին, ջարդել ԲՀԿ-ի տեսախցիկները, վտարել վստահված անձանց»

Մայիս 06,2012 18:14

Միասնական շտաբում, քիչ առաջ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց խախտումների պատկերը: Նա նշեց.  «Մենք ինֆորմացիա ունենք, որ ՀՀԿ բոլոր շտաբներին ցուցում էր տրված, որ նրանք այսօր շատ շուտ, առավոտ կանուխ քվեարկեն, հասկանալի չէր, թե այդ ցուցումն ինչու էր արվում, պարզվեց՝ կեղտոտ հաշվարկ կար այս ամեն ինչի մեջ: Մի նպատակով էր արվել՝ քանի որ նախապես գիտեին, որ օգտագործվելու է մի թանաք, որը 25 րոպեի մեջ ցնդվելու էր, արվել էր, որ մի քանի անգամ գար քվեարկեր եւ հետո ազատություն ունենար եւս մի անգամ քվեարկելու»:

ՀԱԿ-ը  չի հավատում, որ ԿԸՀ-ն չէր փորձարկել թանաքը. «Սա մտածված ապօրինություն էր՝ համակարգված, մասսայական ապօրինություն՝ ՀՀԿ-ական ընտրակեղծարարների համար: Դա էլ բավարար չի՝ մեկուկես-երկու ժամվա անհետ քվեարկության ծավալը քիչ է, տեսնում ենք՝ ավելի կոպիտ խախտումների են անցնում: Ամբողջ ներկապնակը, որը հատուկ է մեր ընտրություններին՝ մարսվում է: Սկսել են վտարել վստահված անձանց, կոնկրետ դեպքեր ունենք՝ 24-րդ ընտրատարածքում՝ Զոլաքար գյուղում՝ 27, 28 ընտրատեղամասերում ծեծել են ՀԱԿ վստահված անձանց, ջարդել են ԲՀԿ-ի տեսախցիկները ու սկսել անցկացնել բաց քվեարկություն»:

ԲՀԿ անդամները որոշել են բոյկոտի ենթարկել, որովհետեւ անվերահսկելի մթնոլորտ է եղել: Ավշարից նույնպես նման տեղեկություն ունեն՝ Արարատի մարզում,որտեղ նույնպես ՀԱԿ-ի վստահված անձանց դուրս են արել: Զուրաբյանի խոսքերով՝ «Տեղամասերի անմիջապես դիմաց բաժանում են ընտրակաշառքը: Կուտակումներ են լինում, Մետաքս չարաբաստիկ թաղամասում, որը հայտնի է կրիմինալ ջոջերի տեռորով, երեք տեղամասերում մարդկային ներխուժումները տեղամասերը վերածել են քաոսի, որտեղ մարդիկ ինչ ասես՝ չեն արել: Վստահված մեր անձինք ասում են, որ գնում են՝ շորերը փոխում են նորից գալիս են ընտրության: Հանձնաժողովի նախագահները ուղղակի թույլ չեն տալիս արձանագրել այդ խախտումները: Կարուսելի մի քանի դեպքեր էլ են բացահայտվել, մի-երկու հոգի փախուստի են դիմել՝ թողնելով դատարկ ծրարները»:

Զուրաբյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունն անգործության է մատնվել: Հանրային տրանսպորտը կցված է Հանրապետականներին. «Այնքան վատ է վիճակը, որ ՀՀԿ-ականները խախտում են միջազգային հանրությանը տված բոլոր խոստումներն ու անցել են բացահայտ խախտումների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031