ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հավաստմամբ, լրատվամիջոցներով հրապարակված բոլոր ահազանգերը ԿԸՀ-ն ճշտում է ընտրատեղամասերի հանձնաժողովների հետ. «Բազմաթիվ են դեպքերը, երբ վստահված անձանց հետ կապված տեղեկությունները, թե նրանց բռնության են ենթարկել կամ դուրս են հանել ընտրատեղամասից հենց իրենք՝ վստահված անձինք են հերքում»:
Պարոն Մուկուչյանն առայժմ վաղ է համարում հաստատված ընտրախախտումների մասին խոսել: Նա ասաց, որ համապատասխան մարմինները անհրաժեշտ քայլերն արդեն ձեռնարկել են՝ միաժամանակ հավելեց. «Կեղծ ահազանգերը գերակշռում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև