Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյան. «Ճիշտ էր իմ պնդումը, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրություն ավելի վատն է լինում»

Մայիս 06,2012 18:05

Այսօր միասնական շտաբ էր այցելել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա հայտնեց, որ առաջին օրվանից ողջունել է շտաբի գործունեությունը. «Եկել է մի պահ, որ նույնիսկ ընդդիմախոս ուժերը հասկացել են, որ այլեւս անհնար է այդպես շարունակել, եւ եթե երկիրը չգտնի այն վիճակը, որ ժողովուրդը վերջապես վստահի ընտրությունների արդյունքներին: Մեր հարցը չի գիտեք, ԲՀԿ-ի հարցը չի, ՀՅԴ-ի հարցը չի, սա մեր երկրի հարցն է, մեր երկրի պատվի հարցն է: Ինչու պետք է բոլոր ցուցանիշներով  լինենք ամենաարհամարհված երկրների շարքում, բոլոր ցուցանիշներով՝ կոռուպցիայի, մամուլի ազատության…սրա պատճառը մեկն է՝ որ երկրի իշխանությունները չեն կազմվում ընտրությունների միջոցով:

Ճիշտ էր իմ պնդումը, որ ցավոք յուրաքանչյուր հաջորդ ընտրություն Հայաստանում ավելի վատ է լինում, քան նախորդը: Ես բարձր եմ գնահատել շտաբի ստեղծումը ոչ միայն որպես փաստ, այլ՝ որպես հետեւանքներ ունեցող մի գործունեություն, որն արտահայտվեց համատեղ հայցով ՍԴ: ՍԴ-ն ըստ էության մերժեց, բայց համենայնդեպս, մի քայլ կատարվեց: Սա մի քայլ է, որ դուռ էլ է բացում՝ նույնիսկ ամբողջ ընտրացուցակները բացելու:

Այսօր մի ահավոր բան կատարվեց, մի վերջին միջոցը՝ կրկնաքվեարկություն թույլ չտալու, ջնջվող կնիքները՝ դա էլ վերացրեցին: Ստորագրված ընտրացուցակները հրապարակելը չարվեց, մատը թանաքոտելը չարվեց, այս մեկն էր մնացել, դուք ձեր եզրակացությունները արեք: Հա կարող են զոռբայությամբ նորից իշխանությունները պահպանեն, բայց ո՞ւմ նկատմամբ են հաղթանակ տանում՝ մե՞ր, ԲՀԿ-ի՞՝ ոչ, այդ հաղթանակը նրանք տանում են ժողովրդի նկատմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031