Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Իմ անձնագրից անհետացած կնիքի օրինակով կարող եմ ապացուցել, որ կրկնակի քվեարկությունը կանխող օրենքի նորմը չի գործում»

Մայիս 06,2012 17:59

8/32 ընտրատեղամասում քվեարկելու գնացած Նիկոլ Փաշինյանը, որը թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու է, ընտրատեղամասը դեռ չլքած՝ նկատել է, որ անձնագրից կնիքն անհետացել է:

«Չեմ հասցրել լքել ընտրատարածքը եւ իմ անձնագրում կնիքից ոչ մի հետք չէր մնացել, ահա եւ ձեզ ընտրությունների գնահատականը: Փաստն այն է, որ օրինական այն նորմը, որը պիտի կանխեր զանգվածային կրկնակի քվեարկությունները, այդ նորմը չի գործում, եւ ես դա կարող եմ ապացուցել սեփական անձնագրի օրինակով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, ցնդող կնիքի պարագայում ոչ ոք չի կարող վերահսկել, թե մի հոգին քանի տեղ կարող է քվեարկել: Ինչ վերաբերում է այլ տեսակի ընտրախախտումներին, պատգամավորի թեկնածուն ասաց, որ իրենք բազմաթիվ արձանագրություններ ունեն կազմած եւ օրվա վերջում պետք է այդ բոլորն ի մի բերեն, որից հետո կխոսեն այդ մասին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031