Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը մեկնաբանում է ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները

Մայիս 06,2012 17:50

ԲՀԿ-ի խախտումները արձանագրե՞լ է միասնական շտաբը: Լրագրողները այս հարցը տվեցին Վարդան Օսկանյանին: Ըստ նրա, բոլոր խախտումներն էլ արձանագրվում են:

Տեր-Պետրոսյանը խոսելով ԲՀԿ-ՀՀԿ հակասություններից՝ ասաց. «ՀՀԿ-ն սովոր էր, որ ԲՀԿ-ն պետք է լինի իր կրտսեր գործընկերը, հիմա ԲՀԿ-ն ուզում է անկախ լինել, իր արժանի տեղը զբաղեցնել խորհրդարանում, հիմա դա դո՞ւր է գալիս ՀՀԿ-ին»: Ըստ նրա, ՀՀԿ-ի համար գոյություն ունի տիրոջ եւ ենթակայի հարաբերություն, նրա համար չկա գործընկերոջ հարաբերություն, իսկ ՕԵԿ-ի դեպքում խնդիր չկա:

Հարցին՝ դուք ո՞ր դաշտում եք Ձեզ տեսնում՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության, եւ եթե արդյունքները չբավարարեն՝ ինչ քայլերի եք դիմելու՝ Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ բոլոր հնարավոր օրինական միջոցները՝ չբացառելով միտինգները:

ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանն էլ անդրադարձավ «Ժառանգության» տարածած հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընտրակաշառք են բաժանել: Ըստ նրա, դա սադրանք է եւ մրցակից կուսակցության նկատմամբ չի նկարելի հակաքարոզչություն անել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031