«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը հաղորդում է, որ Արաբկիր համայնքում «Մեկ ազգ» կոչվող կազմակերպությունը դռնեդուռ ընկած թռուցիկներ է բաժանում, որտեղ գրված է՝ զգույշ մնալ աղանդավորներից, բայց արդեն բնակիչներին այդ թերթիկները փոխանցելիս բանավոր փոխանցվում է զգուշանալ նաեւ ՕԵԿ-ից եւ «Ժառանգությունից», որոնք, իբր, աղանդավորական միավորումների հետ կապեր ունեն։
«Ժառանգությունը» տեղի ունեցածի վերաբերյալ համապատասխան հաղորդումներ է ներկայացրել ՀՀ ոստիկանությանն ու գլխավոր դատախազությանը։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ