Այսօր առավոտվանից ընտրությունների ընթացքին հետեւելով՝ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը բազմաթիվ ընտրախախտումների է ականատես եղել: Կնիքների հօդս ցնդելու փաստից, կրկնաքվեարկություններից սկսած մինչեւ տեղամասերում առկա կուտակումները, Գայանե Առուստամյանի գնահատմամբ, «խայտառակություն» են:
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Այս ընտրությունները շատ ավելի վատն են, քան եղել են նախկինում: Ընտրատեղամասեր կան, որ ցուցակներով ընտրակաշառքներ են բաժանում: Ավանում «Զեթ» տաքսի ծառայությունն ամբողջությամբ ընդգրկված է ընտրական գործընթացում»,-
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ