«Իսկ դուք արդեն գնացե՞լ եք ընտրության»: Սա ֆեյսբուքի «Դասական երաժշտության պրոֆայլ» օգտատիրոջ նկարն է: Այսօր մեզ մոտ ՀՀ. ԱԺ 2012-ի ընտրություններն են: Օգտատիրոջ ընտրատեղամասում թեկնածունները երեքն էին, բայց նա քվեարկել է չորրորդի օգտին: Այդ չորրորդը ֆեյսբուքի անաբաժան ընկերն է` Չակ Նորրիսը :D: Շատերս ենք պատասխանել սոցցանցի հարցերին ու որպես այլ տարբերակ ընտրել հենց նրան: Եգիպտոսի օրինակը բերելով, ասեմ, որ փաստորեն Հայաստանում էլ ֆեյսբուքն ունի ազդեցություն:
Պարզվում է` միայն «Դասական երաժշտության պրոֆայլը » չէ, որ իր ձայնը տվել է Չակին: Օգտատեր Վահե Հարությունյանը նկարի մեկնաբանության մեջ նշում է, որ ինքն էլ է դերասանի օգտին քվեարկել: Մի այլ օգտատիրոջ` Վագ Լեվոնյանի մոտ էլ հարց էր առաջացել` ինչո՞ւ են ընդամենը երեք թեկնածում: «Դասական երաժշտության պրոֆայլը» չի զլացել ու պատասխանել է. «Սա մեծամասնական ընտրաթերթիկն է: Մեր ընտրատարածքում երեք հոգի են թեկնածություն դրել»:
«Թե՞ չորս»,- կատակել է Վագը:
Արամ Արարատյան