Մայիսի 6-ին Իջեւան քաղաքի Ուսանողական-3 հասցեում գտնվող ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղակայված 41/28 ընտրական տեղամասի մուտքի մոտ չկար «ընտրական տեղամաս» ցուցանակը: Այս մասին տեղյակ պահեցինք հանձնաժողովի նախագահ Սիրակ Աղասարյանին: Սակայն տեղամասում մեր եւ « Ընտրական իրավունքի պաշտպանություն» դիտորդական խմբի անդամ Սոս Սանթրոսյանի այնտեղ գտնվելու ժամանակ «ընտրական տեղամաս» անվանումով ցուցանակ այդպես էլ չտեղադրվեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ