Մի պահ դադար տանք ամերիկյան ֆիլմեր դիտելը և հերթը տանք ռուսականին: «Սերը զենքով». «Առավոտ երիտասարդականն» այս անգամ Ձեզ է առաջարկում այս ֆիլմը: Գլխավոր հերոսուհին Լյուբան է, ով քաղաքացիական ամուսնության մեջ է Մաքսիմի հետ: Այս երջանիկ զույգն արդեն պատրաստվում է հարսանիքի, երբ մի օր երեկո էլ նրանք մարդ են գցում մեքենայի տակ: Պատահարի վայր են ժամանում երեք տղաները` Սանչոն, Դրոեդն ու Մալիհը: Նրանք ասում են, որ ականատեսն են եղել ալդ վթարի ու դնում իրենց պայմանները. Մաքսիմը պետք է տա իր մեքենան ու վճարի խոշոր գումար: Իսկ թե ինչ են պայմանավորվում երկու կողմերը ու ինչու հենց «Սերը զենքով», կարող եք տեսնել երեկոյան, «Առավոտ երիտասարդականի» ֆեյսբուքյան էջում: Ավելացնեմ, որ այն բաղկացած է 4 մասից:
Այս տարի դուրս եկած ֆիլմի ռեժիսորը Սերգեյ Չեկալովն է: Նա որոշել է, որ գլխավոր դերերում պետք է խաղան Վիկտորիա Իսակոան, Պավել Տռուբինյեռը, Իգոր Միռկուռբանովը, Պյոտր Տոմաշեվսկին, Տառաս Գոտովեցը, Անոտալի Պրեյմակը, Սերգեյ Սիպլիվին, Յուրի Յակովլեվ-Սուխանովը, Մակսիմ Զապիսոչնին, ի դեպ, դերակատարներից մեկը մեր հայրենակիցն է` Սահակ Դուրյանը:
Ֆիլմը համացանցում է հայտնվել օրերս, շուտով այն կհայտնվի մեր էջում:
Արամ Արարատյան