Լրահոս
Օրվա լրահոսը

Հերքում՝ ի պատասխան Սաթիկ Սեյրանյանի կողմից տրամադրված տեղեկությունների

Մայիս 06,2012 17:20

Մեջբերում  հրապարակումից:

«Կեսօրին թիվ 4/4 ընտրատեղամասում վստահված անձինք ընտրակեղծիքի 3 դեպք են կանխել. «Ժամանակավոր, փաստացի գրանցված քաղաքացուն մեծամասնական ընտրակարգով ընտրելու քվեաթերթիկ են տվել, ինչն արգելվում է օրենքով, քանի որ նրանք միայն իրավունք ունեն քվեարկելու համամասնական ցուցակով»: Սաթիկ Սեյրանյան

Մեջբերման պատասխան.

4/4 ընտրատարածքի հանձնաժողովի անդամ, անկուսակցական Անահիտ Ղազարյանը տեղեկացրեց, որ վերոհիշյալ խախտումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հանձնաժողովին տվյալ խախտմամբ չի եղել զեկույց որևէ վստահված անձի կողմից և չի կազմվել համապատասխան խախտման արձանագրություն, ինչը հավաստեց նաև տվյալ տարածքի հանձնաժողովի նախագահը: Ուստի և տվյալ տեղեկությունը չունի որևէ հավաստիություն:

Մեջբերում.

«4/33-ում ընտրության եկած Արաբկիրի մի բնակիչ էլ հայտնաբերել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են»: Սաթիկ Սեյրանյան

4/33 ընտրատարածքի հանձաժողովի նախագահ Թաթուլ Կարապետյանը տեղեկացրեց, որ տվյալ միջադեպը արձանագրության մեջ գրանցվել է որպես «սխալմունք մեքենայության հետևանքով», այլ ոչ թե խախտում: Որոշ մարդիկ, ինչպես նաև «Կենտրոն»  հեռուստատեսության նկարահանող խումբը, տվյալ միջադեպին փորձ են արել հաղորդել մեծ աղմուկ, որն իրականում ձևական բնույթի է եղել: Սխալմունքի զոհ դարձած Լևոն Պետրոսի Ալեքսանյանին հնարավորություն է տրվել լիարժեք կերպով մասնակցել ընտրություններին:

Մեծաքանակ խմբերով մարդկանց տեղափոխման վերաբերյալ տեղեկությունների շուրջ մեկնաբանությունները համարում ենք անիմաստ, քանի որ մարդկանց հոսքը ոչ մի կերպ չի վերահսկվում շտաբի կողմից:

Երևանի թիվ 4 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու

Արտակ Սարգսյանի նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031