Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երանի իմանայինք` ինչպե՞ս լուսաբանել արտակարգ իրավիճակները». Համացանցը ողողված էր գրառումներով

Մայիս 06,2012 17:16

 

Մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունից մարդկանց մոտ առաջացած խուճապը նկատելի էր նաև համացանցում: Այս շաբաթ այն դարձավ ամենաքննարկվող թեման:

Լրատվական կայքերը ողողված էին տեղեկություններով ու այս դեպքի մասին որոշակի մանրամասներով: Դրան հետևեցին նաև ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները: «Ինչ-որ մեկին մեղադրելու փոխարեն մտածեք, որ դժբախտություն է տեղի ունեցել, և պետք է օգնել հնարավորության սահմաններում…», – իր ֆեյսբուքյան պատին գրել է Հռիփսիմե Գալստյանը, «Երանի իմանայինք` ինչպես լուսաբանել արտակարգ իրավիճակները, որպեսզի մարդը և’ տեղեկություն ստանա, և’ խուճապի չմատնվի…», «Հենց այսպիսի դեպքերում է երևում մեր հեռուստաընկերությունների «պրոֆեսիոնալիզմը»…»- գրել է  Զառա Բաթոյանը:

Media.am – ում Նունե Հախվերդյանը գրել է. «Հեռուստատեսությունը փուչիկների պայթյունի առաջին ժամերին պապանձվել էր, էլ ե՞րբ է պետք հեռուստատեսությունը եթե ոչ արտակարգ իրավիճակներում»

blog NEWS-ն էլ տեղադրել էր Իրավունք օրաթերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի նյութը, որում ասվում է՝ «Խմբագրություն է այցելել  քիմիկոս – մասնագետներից մեկը (հասկանալի պատճառով նրա անունը չեմ հրապարակում), և կիսվել հետևյալ ուշագրավ դիտարկումներով՝ վստահաբար կարող եմ ենթադրել, որ հրապարակում պայթած փուչիկները լիցքավորված էին ջրածնով: Դա շատ դյուրավառ և պայթյունավտանգ գազ է, միաժամանակ այն բնության մեջ գոյություն ունեցող ամենաթեթև գազն է»:

Իսկ Liberal blogum ի հակադրություն այս բոլոր նյութերի՝ Էդգար Մուրադյանը գրել է. «ԿԵՆԱԿՑԱՀԱՐԵՑԻՔ – ԹՈՂԵՑԻՔ Ձեր հրապարակումներով… Հասկացանք հրապարակում մի քանի հատ փուչիկ ա պայթել… Հասկացանք… արդեն ավելի շատ մարդ կա հիվանդանոցներում, քան հանրահավաքին: Հասկացանք.. Հազիվ մի հատ նյութ կա, որի մասին գրելով կարելի է թաքցնել լրատվամիջոցների անգրագիտությունը»: Այս նյութի վերաբերյալ մեկնաբանությունները բազմաթիվ էին, ներկայացնում եմ մի քանիսը՝ «Մարդիկ, իրար անցած, տեղեկատվություն են փնտրում ու հեռուստատեսության բացարձակ անտարբերության պայմաններում միակ աղբյուրն են կայքերը…. Ցավոք իրա նյութը դրան չի ծառայում», «Ինքը երևի մենակ հրապարակված նյութերի վերնագրերն ա կարդացել … ու չգիտի, թե քանի մարդ ա հիմա հիվանդանոցում», «Ի դեպ, բավականին անգրագետ էր գրել»:

                                                                                                        Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031