Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, ում ղեկավարած Հելսինկյան ասոցիացիան դիտորդական առաքելություն է իրականացնում, Aravot.am-ին հայտնեց, որ 16:30-ի դրությամբ ամենամեծ խախտումը, որ նկատել են, այն տեղամասում էր, որտեղ ընտրակաշառք էր բաժանվում եւ որին արձագանքել է մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանության Էրեբունու բաժնում ընդունվել եւ գրանցվել է Գոհար Վեզիրյանի կողմից արված հայտարարությունը: Եվ ըստ պաշտոնական հաղորդագրության, ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ` պարզելու տեղեկության հավաստիությունը:
«Ճիշտն ասած, չենք հասցնում ամեն ինչ տեսնել եւ գրանցել, որովհետեւ մինչեւ տեղ ենք հասնում ահազանգի հետեւից, ամեն ինչ արդեն վերջացված է լինում: Մենք ընդամենը 3 մեքենայով ենք շարժվում քաղաքում եւ 50 մեքենա չունենք»,- նշեց իրավապաշտպանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև