Ընտրակեղծիքների դեմ պայքարի ՀՅԴ պատասխանատուներից Բագրատ Եսայանն «Առավոտին» փոխանցեց, որ Շիրակի մարզից հաղորդում են, որ բազմաթիվ անհայտ ընտրողներ են հայտնվել ընտրացուցակներում. «Օրինակ՝ Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը հայտնաբերել է, որ ընտրացուցակում իր սեփական տան վրա արձանագրված է Արմենակ Ռուշանյան անունով մի նոր ընտրող: Այժմ նախկին մարզպետը անհամբեր սպասում է իր անհայտ բարեկամի հայտնվելուն: Իսկ մարզի Սարատակ գյուղի ընտրողների ցուցակում մոտ 30 անհայտ ընտրող կա»: