Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություն տանող ճամփան կեղտոտ է, բայց ընտրությունը` պարտավորեցնող

Մայիս 06,2012 17:02

 

Ընտրություն տանող ճամփան կեղտոտ է

Արարատի թիվ 18/06 ընտրատեղամասում օրվա առաջին կեսին մեծ հերթ էր գոյացել: Ընտրողներից յուրաքանչյուրն ուզում էր իր հերթը «առաջ գցել»: Ընտրատարածքի հանձնաժողովի անդամները, վստահված անձինք եւ դիտորդներն ամեն կերպ փորձում էին կարգավորել ստեղծված իրավիճակը:  Ընտրատեղամասում սպասում էր իր ընտրությանը մարդկանց ամբոխը, ընտրատեղամասից դուրս` մարդիկ բողոքում էին` ընտրություն տանող ճամփան կեղտոտ է. «Գոնե այս օրով ճանապարհը մաքրեին, կեղտոտ է ու գարշահոտ է տիրում»,- բողոքում է ընտրատամաս գնացողը: Ասում է` ընտրությունն է պարտավորեցնող, իր ձայնը կարեւոր է, այլապես չէր գա:

Ընտրողներից յուրաքանչյուրն ուզում էր իր հերթը «առաջ գցել»

18/06 ընտրատեղամասի  հանձնաժողովի նախագահ Մարտին Օրդոյանը փաստում է` այստեղ ընտրություններն անցնում  են հանգիստ, առանց միջադեպերի. «Ընդամենը օրվա սկզբին մի քիչ հերթ էր գոյացել»,- ասում է նա: Ըստ նրա` տեղամասի ընտրացուցակներում գրանցված է 1606 ընտրող, որից է 760 –ը 14:50-ի դրությամբ մասնակցել է ընտրությանը. «Մենք այս ժամի համար ավելի շատ մարդ էինք կանխատեսում, բայց դեռ մարդկանց հոսքը կա, հուսով ենք` մինչեւ ընտրության ավարտը 1400 ընտրող կունենանք»,- ասում է նա:

Արարատի թիվ 18/07 ընտրատարածքում  15:30-ի տվյալներով` 1520 ընտրողից 820-ն արդեն մասնակցել են քվերակությանը: Ընտրատեղամասի նախագահ Կարինե  Աբրահամյանի խոսքով ` քվեարկության ընթացքում այստեղ որեւէ միջադեպ չի գրանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031