Խորհրդարանական ընտրությունների օրը, ժամը 15-ի սահմաններում մտա Տավուշի մարզպետարան: Առաջին հարկի նախասրահում հանդիպեցի Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Մարզպետը բարձրացավ երրորդ հարկում գտնվող իր աշխատասենյակ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Արմեն Ղուլարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, մարտի 30-ից մինչեւ մայիսի 6-ը ներառյալ գտնվում է չվճարովի արձակուրդում:
Նախկինում տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Տավուշի մարզ աշխատանքային այցի ժամանակ, Արմեն Ղուլարյանը ուղեկցում էր նրան, թեեւ պետք է գտնվեր արձակուրդում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ