Չարբախի ընտրական տեղամասերից մեկից ահազանգ էր ստացվել մի քաղաքացուց, որ իրեն տվել են 20000 դրամ ընտրակաշառք՝ ԱԺ համամասնական ընտրակարգով ԲՀԿ-ի օգտին քվեարկելու, իսկ մեծամասնականով՝ Լյովա Խաչատրյանի օգտին ընտրելու համար:
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ պարզվել է ընտրակաշառք տվողի ինքնությունը, նախապատրաստվում են նյութեր եւ այն կուղարկվի ՀՔԾ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ