Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովի կոչը. «Թողեք հիստերիան եւ ամպագոռգոռ հայտարարությունները»

Մայիս 06,2012 16:11

Ազգային ժողովի ՀՀԿ-ական փոխխոսնակ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Aravot.am-ի հետ զրույցում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց հանգիստ իրենց գործով զբաղվել, քանի որ, ըստ նրա, բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի ընտրություններն ընթանան ազատ եւ արդար: «Որոշ գործիչների խորհուրդ կտայի թողնել հիստերիկ եւ ամպագոռգոռ հայտարարությունները եւ ընտրություններում տեղի ունեցող խախտումների կոնկրետ փաստերի վերաբերյալ թող դիմեն իրավապահ մարմիններին»:

Ըստ Շարմազանովի՝ եւ ոստիկանությունը, եւ դատախազությունը բավականին օպերատիվ աշխատանք են իրականացնում: Aravot.am-ի դիտարկմանը, թե բազմաթիվ ահազանգեր են հնչում հանրապետականների կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, Շարմազանովը հղում անելով ոստիկանության քիչ առաջ հրապարակած տեղեկությանը՝ ընտրակաշառքի առիթով բերման ենթարկված 2 անձանց վերաբերյալ, ասաց. «Այո, ընտրակաշառքի դեպքեր եղել են, բայց այդ մարդիկ հանրապետականներ չեն: Կոռեկտությունս թույլ չի տալիս բարձրաձայնեմ, թե որ կուսակցության անդամներ են նրանք»: Տեղեկացնենք, որ ըստ ոստիկանության տվյալների՝ ընտրակաշառքի փաստի առիթով բերման ենթարկվածները ԲՀԿ-ականներ են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031