Մեդիամաքս: Թիվ 4/27 ընտրատեղամասում ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով ոստիկանների կողմից բերման է ենթարկվել Արմեն Մաթեւոսյանը:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմեն Մաթեւոսյանի մոտ հայտնաբերվել է 128 հազար դրամ, սեւ պայուսակ, որում եղել է 380 հազար դրամ, եւ քաղաքացիների տվյալներով նոթատետր:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նախկինում ընտրակաշառք ստացած երկու անձի ինքնությունը, աշխատանքներ են տարվում մյուսների շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասել է Սոնա Տռուզյանը:
Մամուլի քարտուղարի փոխանցմամբ, նյութերն ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: