10-12 ընտրատարածքի բակում (տեղակայված է Շենգավիթի թիվ 140 դպրոցում) ընտրողների ցուցակներ էին ճշտվում: Մեզ «ՀԺ»-ի թղթակիցը հատնեց, որ նկարել է, թե ինչպես են ընտրողները դուրս գալիս ընտրատարածքից եւ գրանցվում ինչ-որ անձանց մոտ՝ հաստատելու համար իրենց մասնակցությունը: Հարցին, թե դրանք ի՞նչ ցուցակներ են, պատասխանել են՝ «հողի ցուցակներ են»: Մինչդեռ կասկած կա, որ դրանք այն անձինք են, որոնց հորդորել են եւ ուղղորդել՝ ձայն տալ Հանրապետականին :
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Թիվ 5 ընտրատարածքի շրջայցը կազմակերպվել է«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում: