Գլխավոր դատախազությունը, նախորդ ընտրություններին նախորդած ժամանակահատվածի համեմատ, այս ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների աճ է արձանագրել: Այս մասին այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ասաց
մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ արդեն ստացել են իրավախախտումների վերաբերյալ 25 հաղորդում: Դրանց մասին պարոն Դավթյանը մանրամասներ չներկայացրեց, միայն ասաց, որ մինչեւ նախորդ օրվա դրությամբ դատախազության աշխատանքային խումբը ընտրախախտումների վերաբերյալ 58 հաղորդում է քննել, դրանցից 25-ը ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում են հայտնաբերվել:
Հաղորդումների մեջ եղել են Քրեական օրենսգրքով հանցակազմի հատկանիշներ պարունակող ահազանգեր, ինչպես նաեւ Ընտրական օրենսգիրքը խախտելու դեպքի մասին հաղորդում: Նրա խոսքերով, 23 հաղորդումները ընտրողի ազատ կամքը խոչընդոտելու վերաբերյալ են եղել, դրանցից երեկվա դրությամբ 3-ը չեն հիմանվորվել ու քրեական գործ հարուցելու մասին մերժման որոշում է կայացվել: Նա ասաց, որ ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտման դեպքեր էլ են եղել, որոնցից մեկ դեպքով է դեռ քրեական գործ հարուցվել:
Պարոն Դավթյանը հրաժարվեց թվարկված հաղորդումների մասին մանրամասներ ներկայացնել նաեւ ասուլիսից հետո:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ