Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՊԿ նախագահ. Ուսումնասիրում ենք նաեւ այն խախտումները, որոնց մասին տեղեկություններ կան սոցցանցերում

Մայիս 06,2012 15:48

Լուսանկարում՝ Էլինա Չիլինգարյանն է

Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ խախտումներ եւ ահազանգեր են արձանագրել  մինչ 15:15-ը: Պարոն Մելիքյանն ասաց, որ այս պահին ուսումնասիրում են այն խախտումները, որոնց մասին տեղեկություններ կան սոցցանցերում եւ կայքերում : «Ուղիղ մեզ միայն Անահիտ Բախշյանն է դիմել, զանգել ենք նաեւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից էլինա Չիլինգարյանին՝ պարզելու համար ֆիզիկական  բռնություն եղե՞լ է, թե՞ ոչ: Նա այս պահին գտնվում է ոստիկանությունում»:

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանին, նա  ահազանգել էր նաեւ դատախազության «թեժ գծին» եւ հայտնել, որ թիվ 12/9 ընտրական տեղամասի հարեւանությամբ մի կին ընտրակաշառք է բաժանում։

Հիշեցնենք, որ Խոսքի  ազատության պաշտպանության կոմիտեի «թեժ գիծ» կարել է զանգել (010) 53-38-95, (093) 10-70-85 հեռախոսահամարներով եւ կապվել  էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031