Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդհատ հայտնվում են ընտրողներ, որոնք պատճառաբանում են, թե տեսողական խնդիրներ ունեն »

Մայիս 06,2012 15:42

12-10 ընտրատարածքում թեեւ կուտակումներ չեն լինում, սակայն Անահիտ Բախշյանի վստահված անձ Կարինե Բագյանի խոսքերով՝ նկատել է հետեւյալ ընտրախախտումը. «Քվեախցիկում միանգամից 3 մարդ էր հավաքվել՝ դուստրը՝ ծնողների հետ, ծնողները պատճառաբանել են, թե տեսողական խնդիրներ ունեն, իսկ աղջիկը օգնում է իրենց, մինչդեռ օրենքը թույլ չի տալիս, որ մեկ անձը օգնի երկուսին: Այդ առնչությամբ պայքարի շնորհիվ կազմել ենք արձանագրություն»:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Շահբազյանը արձանագրության վերաբերյալ ասել է, որ դա ոչ թե խախտում կարելի է համարել, այլ վրիպակ, քանի որ աղջիկը պարզապես չգիտեր, որ չի կարելի երկու հոգու օգնել. «Ուստի թերթիկներից մեկը մարեցի, որպեսզի ճանաչվի անվավեր»:

Անահիտ Բախշյանի վստահված անձի խոսքերով՝ «Անընդհատ հայտնվում են ընտրողներ, որոնք պատճառաբանում են, թե տեսողական խնդիրներ ունեն եւ խնդրում, որպեսզի ինչ-որ մեկն օգնի իրենց: Հանձնաժողովի նախագահն էլ հերթում կանգնածներից ընտրում է հանրապետականամետ «օգնողներին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Թիվ 5 ընտրատարածքի շրջայցը կազմակերպվել է«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031