Aravot.am-ը Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) նախագահ Ռուբեն Թովմասյանից հետաքրքրվեց՝ այս պահի դրությամբ ի՞նչ խախտումներ են իրենք արձանագրել: Պարոն Թովմասյանը տեղեկացրեց. «Մենք տեղեկություններ ունենք Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղից, որոնց համաձայն՝գյուղի ընտրատեղամասում գրանցվել է բաց քվեարկություն»:
Aravot.am-ը պարոն Թովմասյանին խնդրեց գնահատել արդեն իսկ գրանցված բռնության դեպքերը ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի վստահված անձանց նկատմամբ: ՀՀ գլխավոր կոմունիստը նշեց. «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է բռնությունները, անկախ նրանից, թե դրանք որ ուժի նկատմամբ են կիրառվել: Կարիք չկա այդ բռնությունների միջով անցկացնել ժողովրդին և թշնամացնել իրար դեմ, քանի որ ընտրությունների ելքը լինելու է հօգուտ այն կուսակցությունների, որոնք հանգիստ քարոզարշավ են անցկացրել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ