Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 6/12-ում ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական հանձաժողովականները համագործակցում են

Մայիս 06,2012 15:14

«Ժառանգությունում» ստացված ահազանգի համաձայն, Աջափնյակի թիվ 6/12 ընտրատեղամասում` թիվ 102 դպրոց, քվեասենյակում օրենքով սահմանված կարգից՝ 15-ից ավելի մարդիկ են գտնվում։ Մի կին, որն արդեն այդ տեղամասում քվեարկել է, անընդհատ ներսուդուրս էր անում տեղամաս, դրսից խմբերով մարդիկ է բերում քվեարկություն կատարելու։ Մարդիկ քվեարկում են կարմիր գույնի գրիչներով, եւ «Ժառանգության» վստահված անձի  պնդմանը՝ նշում կատարել կապույտ գրիչով, քվեարկողներն ասում են, թե ուզում են կարմիր գրիչով քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը, որը, ի դեպ, ՀՅԴ-ական Գեղամ Զաքարյանն է,  չի սաստում այդ տիկնոջը, եւ հայտարարել է, թե կարմիր գրիչով քվեարկելն օրինախախտում չէ։
«Ժառանգության» վստահված անձ  Վարդուհի Օհանյանը տեղի ունեցածի մասին արձանագրություն է կազմել եւ պահանջել, որ այն գրանցամատյանում արձանագրվի, բայց դաշնակցական նախագահը եւ ՀՀԿ-ական հանձնաժողովականը հրաժարվել են դա անել, այս երկուսից բացի, հանձնաժողովի մյուս անդամները վստահված անձի բողոքի տակ ստորագրել են։  «Ժառանգությունը» վերոհիշյալ փաստերը տեսագրել է։
Հաղորդվում է նաեւ, որ «Ժառանգության» ներկայացուցիչը դիմել է հանձնաժողովի քարտուղարին՝ կարգուկանոն հաստատելու համար, բայց վերջինս նրան խորհուրդ է տվել դիմել ոստիկաններին, իսկ որեւէ ոստիկան այդ տեղամասում չկա։
Ժառանգությունը» դիմել է ոստիկանությանը՝ տեղամասը ոստիկաններով ապահովելու, նաեւ ահազանգել է միջազգային դիտորդներին։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031