Թիվ 12 ընտրատարածքում արձանագրվել են նոր խախտումներ: 12/34 ընտրատեղամասում փորձել են կիրառել հին մեթոդները եւ իրականացնել կարուսել, 12/ 02 եւ 12/25 ընտրատեղամասերում փորձել են քվեարկել ուրիշի փոխարեն, իսկ 12/27 ընտրատեղամասում մի երիտասարդ տղա ուզեցել է քվեարկել ծեր մարդու փոխարեն: ՀԱԿ ներկայացուցիչը նկատել է տարիքային մեծ տարբերությունը եւ արգելել քվեարկությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ