Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Թերեզա Կարապետյանը Aravot.am-ին տեղեկացրեց իրենց հ/կ-ի հայտնաբերած որոշ խախտումների մասին:
«Օրինակ, 11:18-ին 6/11 ընտրատեղամասում մի երիտասարդ մի կնոջ ձեռքից բռնած բերում էր տեղամաս, ասելով՝ գիտես, չէ,՞ ում ես ընտրելու՝ 2 համարին: Մենք տեսանք, որ այդ երկրորդ համարը՝ մեծամասնականով առաջադրված, ՀՀԿ անդամ է: Նույն ընտրատեղամասի մոտ նաեւ «գազելներ» կային՝ 33-56 S, 23-83 S համարանիշներով: 12/13-ում ընտրատեղամաս նույնպես «գազելներով» մարդիկ էին բերում՝ ընտրատեղամասերի հետ կապ չունեցող: Տեղամասերում մարդիկ կային, որոնք գրանցված էին որպես դիտորդ, բայց առանց բեյջերի էին, եւ այսպես ասած՝ «հեղինակություններ», որոնք ուղղորդում էին՝ թե ով ինչ անի: Իսկ 6/11-ում տղաների հանդիպեցինք՝ անձնագրերի տրցակը եւ ցուցակները ձեռքներին»,-նշեց Թերեզա Կարապետյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև