Քիչ առաջ լուսանկարում պատկերված այս բիլիարդանոցի մոտից ձերբակալություններ են եղել՝ ըստ թիվ 12 ընտրատարածքում ՀԱԿ-ի շտաբի: Բիլիարդանոցը գտնվում է Էրեբունի համայնքի թիվ 12/32 եւ 12/33 ընտրատեղամասի հարեւանությամբ, եւ այնտեղ մի մեքենայից ընտրակաշառք է բաժանվել քվեարկության մտնող քաղաքացիներին:
Մեր ներկայության պահին արդեն տարածքում խաղաղ էր, միայն հավաքված բնակիչներն էին դժգոհում, որ «փող չեն տալիս»:
Ընտրակաշառք բաժանելն արձանագրել էր ՀԱԿ-ը:
Կարդացեք նաև
Ընտրատեղամասերում ՀԱԿ-ի ներկայացուցիչները վստահեցրին, որ առանձնապես խախտումներ չեն եղել, միայն ցնդող կնիքներն էին նկատել, բացի այդ, ընտրողներից մեկը ծրարը թողել էր քվեախցում, որը համարել են անվավեր:
ՀԱԿ-ի շտաբից ասացին, որ բացեիբաց ընտրակաշառք բաժանելու դեպքեր են արձանագրել նաեւ այլ ընտրատեղամասերում, եղել են ուղղորդված մարդիկ, որոնց բերել ու հստակ ցուցում են տվել, թե ում ընտրել :
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ