Քանաքեռում գտնվող 3/08 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ի կողմից առաջադրված Աշոտ Տոնոյանի վստահված անձինք Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացնում էին, որ ընտրատարածքի մոտ կանգնած մեքենաներում ընտրակաշառք են բաժանում ՀՀԿ-ի համար (տեսանյութում):
Մեր զրուցակիցների հավաստմամբ՝ այդ անձինք «Քեթրինի Միհրանի»՝ ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի «մարդիկ են»:
Ի դեպ, այդ տեղամասի մոտ եւ հենց ընտրատեղամասում անընդհատ կուտակումներ էին լինում: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մակվեցյանը մեզ հետ զրույցում կուտակումները բացատրեց ընտրողների ակտիվությամբ:
Կարդացեք նաև
Թիվ 16, 14 եւ 26 երթուղային տաքսիներն էլ անընդհատ մարդիկ էին բերում տեղամաս: Երբ ԲՀԿ-ի վստահված անձը փորձեց տեսանկարահանել՝ վարորդներից մեկը վիճաբանության մեջ մտավ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ