Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին ցանկացել է քվեարկել ուրիշի անձնագրով

Մայիս 06,2012 14:32

Aravot.am-ը կապվեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանի հետ՝ պարզելու, այս պահի դրությամբ իրենք ի՞նչ խախտումներ են արձանագրել: Պարոն Սարգսյանը պատասխանեց. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոչ բոլոր ընտրատեղամասերում են ճիշտ օգտագործում կնիքները, քանի որ կրկին գրանցվել են դեպքեր, երբ կնիքի թանաքն օքսիդացել է: Փաստորեն, խնդիրն այստեղ ոչ թե թանաքն է, այլ օգտագործման սխալ ձևը»:

Դեմկուսը արձանագրել է ևս մեկ խախտում, որի մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀԴԿ նախագահը. «Երևանի թիվ 50  դպրոցում, որտեղ տեղակայված է 8/30 ընտրական տեղամասը, գրանցվել է մի դեպք, երբ քաղաքացին փորձել է քվեարկել ուրիշի անձնագրով: Դեպքը կանխվել է և կազմվել համապատասխան ակտ»:

Aravot.am-ը Ա. Սարգսյանին խնդրեց գնահատել արդեն իսկ գրանցված բռնությունների դեպքերը, մասնավորապես՝ ՀԱԿ և ԲՀԿ վստահված անձանց նկատմամբ: ՀԴԿ նախագահը նշեց. «Կարծում եմ, որ եթե իրավապահ մարմիններին չի հաջողվել կանխել այսպիսի դեպքերը, ապա գոնե պետք է պատժեն դա իրականացնողներին: Սակայն մեր կարծիքով՝ իրավապահները այս ընտրարշավի ընթացքում որևէ խնդիր չլուծեցին, մասնավորապես կապված համատարած ընտրակեղծիքների հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031