Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ ահազանգեր են ստացել եւ ինչպիսի՞ խախտումներ հայտնաբերել մինչ ժամը 14:00-ը:
Պարոն Դանիելյանը հայտնեց, որ ոչ միայն ահազանգեր են ստացել, այլեւ շրջել տարբեր ընտրատեղամասերով ու մի շարք խախտումներ արձանագրել: Բացի «կորող» կնիքներից, նա նշեց այլ ցցուն փաստերի մասին. «Մի տեղամասում` 8/7-ում մենք քվեատուփի տակից 5 քվեարկած քվեաթերթիկով ծրար ենք գտել, ընտրողներին տանող-բերող «գազելների» հոսք ենք նկատել Չարբախում եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Իսկ Սարի թաղում եւ 6/22-ում մեծ քանակությամբ տեղական քրեական հեղինակություններ էին հավաքված, որոնք նաեւ անարգել մտնում էին ընտրատեղամասեր՝ առանց որեւէ փաստաթղթի ու ուղղորդում ընտրողներին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ