Թիվ 22 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված 3 թեկնածուներից մեկը՝ կոմունիստ, Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը «Առավոտի» հարցին պատասխանեց, որ ընտրություններն իրենց գյուղում ընթանում են բնականոն հունով, բնակիչները ակտիվորեն մասնակցում են ընտրություններին:
«Տրամադրությունս մարտական է, ակնկալիքներս՝ հաղթանակ: Բայց ուզում եմ ասել, ով վիճակն ահավոր է: Իմ պայքարը կլանային համակարգի դեմ է, որոնք իրենք իրենց վերարտադրում են: Գնացեք Երանոսի թիվ 2 միջնակարգ դպրոցի ընտրատարածք, տեսեք, թե ինչ են անում»,- բողոքեց Վանիկ Հարությունյանը:
Ըստ թիվ 22 ԸԸՀ-ի՝ Գավառի տարածաշրջանում ընտրություններին մասնակցել է 8085 ընտրող: Ժամը 12-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների շուրջ 17 տոկոսը: Ըստ ցուցակների՝ թիվ 22 ընտրատարածքում ընտրողների թիվը 57 240 է:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև