Լրահոս
Օրվա լրահոսը

Ականատես եղանք ուրիշի փոխարեն քվեարկության

Մայիս 06,2012 14:08

Կոտայքի մարզի 27-13 ընտրական տեղամասում ականատես եղանք ընտրախախտումի: Հրաչ Պողոսյանը, որը եկել էր մասնակցելու քվեարկության՝ հայտնաբերեց, որ իր փոխարեն քվեարկել են: Նա դիմեց հանձնաժողովի նախագահ Արշակ Պետրոսյանին եւ պահանջում էր, որպեսզի թույլ տան քվեարկել. «Ես իմ ձայնը պիտի տամ: Ո՞վ է քվեարկել իմ փոխարեն»: Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը եւս ականատես եղավ միջադեպին:

Այս ընտրատարածքում սա 3-րդ դեպքն էր, երբ քվեարկել էին ուրիշի փոխարեն: Չնայած Արշակ Պետրոսյանն ասում էր, որ վստահված անձանցից որեւէ մեկից գրավոր բողոք չի ստացել, սակայն բողոք իրականում եղել էր ԲՀԿ ներկայացուցչից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031