6-12 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Վարդուհի Օհանյանի ներկայացմամբ, կարմիր գրիչներ են հայտնվում ընտրախցիկներում:
Հանրապետական կուսակցության վստահված անձը, ըստ Վարդուհի Օհանյանի, մարդկանց խմբեր է բերում եւ ուղղորդում ընտրել:
Վ. Օհանյանի խոսքերով, Հանրապետական կուսակցության վստահված անձն առանց հանձնաժողովի թույլտվության, պարբերաբար բացակայում է տեղից: Վ. Օհանյանը փորձելով վերահսկել կուտակումները՝ ոստիկանություն է հրավիրել: Տարածքում ոստիկան չկա:
Aravot.am-ի այցելության պահին դարձյալ ոչ մի ոստիկանի չհանդիպեցինք: Այս հարցով դիմեցինք հանձնաժողովի նախագահ Գագիկ Զաքարյանին: Վերջինս պատասխանեց, որ ոստիկանները պետք է տարածքում չլինեն, այլ նստեն իրենց սենյակում: Իսկ Հանրապետական կուսակցության վստահված անձը բացառեց, որ ինքը մարդկանց խմբեր է բերել ընտրատեղամաս:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Թիվ 5 ընտրատարածքի շրջայցը կազմակերպվել է«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակներում: