Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում համերգային ծրագրի ժամանակ պայթյունի հետեւանքով տուժած երեխաների առողջական վիճակի մասին, ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը Aravot.am-ին ասաց. «Հիվանդանոցում գտնվող երեխաներին բոլորին էլ այցելել եմ՝ սկսած առաջին իսկ օրվանից: Բոլորից տեղյակ եմ, նրանց հետ անընդհատ կապի մեջ եմ: Երեխաները համապատասխան բուժում են ստանում, ապաքինվում են: Այդ մասով խնդիր չկա»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ