Կապանում, ինչպես ողջ հանրապետությունում, ընտրատեղամասերում մեծ անհանգստություն էր առաջացել կնիքների անորակ լինելու պատճառով: Բնակիչների կողմից դժգոհություններն անընդհատ շարունակվում էին, որ իրենց անձնագրերում արդեն չի նշմարվում կնքված հատվածը եւ հնարավորության դեպքում ցանկացողներին կհաջողվի հերթական անգամ մասնակցել քվեարկությանը:
Ընտրատեղամասերում արդեն շտկվել է եւ ժամը 10-ի մոտ փոխվել են կնիքների թանաքները: Թիվ 38/17 ընտրատեղամասում թեեւ նման խնդիր չկար, բայց այստեղ էլ, ըստ հանձնաժողովի նախագահ Սեդա Ավետիսյանի` փոխվել են եւ կնիքները դրվում են փոխարինված թանաքներով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ