«Ժառանգությունում» ստացված ահազանգի համաձայն, թիվ 21 ընտրատարածքում, Արմավիր քաղաքում ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում։
Վանաձորում՝ թիվ 30 ընտրատարածք, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն են ընտրակաշառք բաժանում։ Ըստ ստացված տեղեկությունների, վանաձորցիներն ասում են, թե ԲՀԿ-ին թույլ չեն տվել ընտրակաշառք բաժանել։ Ընտրողներից ոմանց ԲՀԿ-ից նման խոստում է տրվել, իրենք սպասում են, որ այդ կուսակցության ներկայացուցիչները գան ու իրենց քվեարկության տանեն, բայց չկան եւ հիմա դժգոհում են։
Էրեբունի համայնքում, թիվ 160 դպրոցում հենց տեղամասի դիմաց եւ նույնիսկ դպրոցի միջանցքում, ընտրակաշառք է բաժանվում, թե ում կողմից՝ «Ժառանգության» ներկայացուցիչը չի հասցրել ճշտել։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ